ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Բակո Սահակյան․ Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը

Բակո Սահակյան․ Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը
08.06.2016 | 13:33

ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծին է անդրադարձել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անընդունելի որակելով միջադեպը և կոչ անելով զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից և մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները:

«Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում մարդու և քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս»,- ասված է Սահակյանի հայտարարությունում:
«Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը և մեր կողմից որդեգրված արժեքներին: Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, և վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,- հայտարարում է ԼՂՀ նախագահը՝ Հայկ Խանումյանին շուտափույթ առողջություն մաղթելով:
Բակո Սահակյան․ Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը
ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծին է անդրադարձել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անընդունելի որակելով միջադեպը և կոչ անելով զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից և մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները: «Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում մարդու և քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս»,- ասված է Սահակյանի հայտարարությունում:


«Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը և մեր կողմից որդեգրված արժեքներին: Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, և վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,- հայտարարում է ԼՂՀ նախագահը՝ Հայկ Խանումյանին շուտափույթ առողջություն մաղթելով:

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ